
Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Կեսօրին մոտ Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել շուրջ 12 քաղաքացիներ, որոնց մեջ նաև երեխաներ կան:
ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք, նախնական վարկածով, թունավորվել են շաուրմայից, որը գնել են քաղաքի կենտրոնում գտնվող «Թեժ կրակ» խորտկարանից: Տուժածներն այս պահին բուժօգնություն են ստանում հիվանդանոցում, վիճակները գնահատվում է բավարար:
Մեր տեղեկություններով՝ արդեն իսկ նշված սննդի օբյեկտի գործունեությունը կասեցված է: Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ առաջիկայում:
Էդվարդ Արզումանյան