Կրեմլում հայտարարել են Կիևի վրա միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է Կիևի վրա միջազգային ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

«Անկասկած, և՛ Մոսկվան, և՛ Փարիզը, և՛ Բեռլինը պետք է ուժգնացնեն իրենց ազդեցությունը Կիևի վրա, որպեսզի ստիպեն Կիևին իրականացնել այն կետերը, որոնք ամրագրված են համապատասխան փաստաթղթերում»,-ասել է Պեսկովը:

Ինչպես նաև, Պեսկովի խոսքով, դեռևս պայմանավորվածություն չկա Ուկրաինայի իրավիճակի կարգավորման հարցով «նորմանդյան ֆորմատով» հանդիպում անցկացնելու շուրջ:

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանն ու ուժգնացմանը:




Լրահոս