Եռանախագահող երկրները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը. Էդ. Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում կայացած բանակցություններից հետո ինչ զարգացումներ կան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում դրանց շուրջ ակտիվությունը մարել է:

Պատասխանելով լրագրողի՝ նշված հարցին՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Զարգացումները հետեւյալն են՝ այն, ինչ Ադրբեջանն անում է բազմիցս: Ադրբեջանը հարցականի տակ դրեց նախ եւ առաջ Վիեննայում եւ Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, կամ այն աստիճանի աղավաղեց ձեռք բերված պայմանավորվածությունները, որ եռանախագահող երկրները դա կոչեցին այլասերում: Եռանախագահող երկրները ստիպված են նորից ու նորից կրկնել, որ պետք է անխտիր պահպանվի հրադադարի ռեժիմը, որ պետք է անհապաղ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել»:




Լրահոս