Ժամանակն է, որպեսզի եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին. Էդվարդ Նալբանդյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հարց են տալիս՝ ո՞վ է հրաման տվել դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ ձեռնարկելու համար՝ Ադրբեջանի ղեկավարությո՞ւնը, ինքնաբո՞ւխ է եղել, թե՞ ինչ-որ հրամանատար է եղել հրաման արձակողը: Բոլոր տարբերականերն էլ շատ վատ են: Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի գնահատական տվեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ անդրադառնալով դիվերսիոն-ներթափանցման փորձին. «Աենք՝ Ադրբեջանի ղեկավարությունն է այդ հրամանը տվել: Դա մեկնաբանությունից վեր է: Չնայած որ որեւէ մեկի կասկած չունի, որ Ադրբեջանի ղեկավարությունն ընդունակ է նման հրամաններ տալու: Ասենք՝ այս անգամ բացառություն էր, եւ Ադրբեջանի ղեկավարությունը չէր այդ հրամանը տվել, այլ հրամանատարը:

Այսինքն՝ կան հրամանատարներ, որոնք թքած ունեն իրենց ղեկավարության վրա եւ կարող են այնպիսի գործողությունների գնալ՝ անկանխատեսելի հետեւանքներով, որը կարող է ոչ միայն սրել, այլ կարող է  այլ բացասական զարգացումների բերել: Ասենք՝ այդ տարբերական էլ չէ: Ինչ-որ խելագարված անձինք դիվերսանտներ են դա արել: Իհարկե, լսելով Ադրբեջանի ղեկավարության մեկնաբանությունը՝ պատահական չէ, որ Ադրբեջանի հասարակության մեջ այսպիսի երեւույթներ կարող են լինել, որոնք խոսում են ամբոխային խելագարվածության մասին: Կարծում եմ՝ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը, եւ առաջին հերթին՝ եռանախագահող երկրները սթափեցնեն Ադրբեջանին, որը դեմ է գնում իրենց կոչերին, պահանջներին եւ կորցրել է իրականության զգացմունքը»:




Լրահոս