Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդավարական հանրապետության ներկայացուցիչներն ու ուկրաինական կողմը պատմել են մարտական զոհերի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի ՊՆ-ի տեղեկություններով՝ վերջին մեկ օրում մարտական գործողությունների ընթացքում շփման գծում 3 ուկրաինացի զինծառայող է զոհվել:
«Վերջին մեկ օրում մարտական գործողությունների ընթացքում շփման գծում 3 ուկրաինացի զինծառայող է զոհվել, 24 զինծառայող վիրավորում է ստացել: Մասնավորապես, երկուսը զոհվել են Ավդեևկայում, մեկը՝ Օպիտնիում»,-ասել է Ուկրաինայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ-ն արտակարգ նիստ է հրավիրել Ավդեևկայում լարված իրավիճակի հարցով: