Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպման առաջարկ են արել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներն առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եռանախագահներն առաջարկել են Հայաստանի արտգործնախարարությանը հանդիպել Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախաշեմին: Առաջարկ է հնչել նաև հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև: Մենք, իհարկե, երբևէ չենք հրաժարվում որևէ հանդիպումից: Բայց ինչ վերաբերում է Ադրբեջանի նախարարի հետ հանդիպմանը, այս պահին չեմ կարող հաստատել»,­- նշեց Նալբանդյանը` ընդգծելով, որ հայտնի չէ, թե այս անգամ ինչ խաղեր կարող է տալ Ադրբեջանը:

«Պայմանավորվում ենք մի բան, սակայն վերջին րոպեին նրանք ձևացնում են, որ ինչ-­ինչ պատճառներով չեն կարող, անգամ մեղադրում են, որ հայկական կողմն է հրաժարվում հանդիպումից: Ասացին, որ Համբուրգում ընդհանրապես հանդիպում չի կայացել, թեպետ հանդիպումը եղել էր եռանախագահների ներկայությամբ և արտգործնախարարների մասնակցությամբ»,­- ընդգծեց ՀՀ արտգործնախարարը` ասելով, որ գուցե և նախարարների մակարդակով հանդիպում լինի, եթե Ադրբեջանը չհրաժարվի:

 




Լրահոս