
Հայաստանում 2016 թվականի հունվար-դեկտեմբերին շինարարության ծավալները կազմել են 397 մլրդ 759,3 մլն դրամ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է նվազում՝ 10,8 տոկոսով:
Շինարարության համար, որպես ֆինանսավորման աղբյուր, ամենազգալի ներդրում են ունեցել կազմակերպությունների միջոցները՝ շուրջ 185 մլրդ 967,5 մլն դրամ: 2015 թվականի հունվար-դեկտեմբերի համեմատ այս ցուցանիշը ևս նվազել է 8,6 տոկոսով: Միևնույն ժամանակ, 31,5 տոկոսով ավելացել է Համաշխարհային բանկի, 38 տոկոսով Ասիական զարգացման բանկի և 28,3 տոկոսով միջազգային վարկերով ֆինանսավորվող շինարարության ծավալները: