ԱՄՆ-ի իշխանությունները տուգանել են Deutsche Bank-ին $425 միլիոնով՝ Ռուսաստանից $10 միլիարդ դուրս բերելու համար, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Գործակալության տեղեկություններով՝ ևս 200 մլն դոլար բանկը պետք է վճարի բրիտանական FCA կարգավորիչին:
Նյու Յորքի ֆինանսական կարգավորիչը (NYSDFS) բանկին մեղադրում է «փողերի լվացման» մեջ՝ «հայելային» գործարքի ճանապարհով, որը նպաստել է Ռուսաստանից 10 միլիարդ դոլարի դուրսբերմանը:
NYSDFS-ի տվյալներով՝ բանկը Մոկսվայում բաժնեմասեր է գնել:
Ըստ ֆինանսական կարգավորիչի՝ գործարքներն անցկացվել են «վտանգավոր և անտեղի» կերպով և խախտել են նահանգի բանկային օրենքները: Deutsche Bank-ում պարզաբանել են, որ տվյալ օպերացիաների նպատակը չի հաջողվել պարզել: