Պատգամավորների թեկնածուները պետք է իմանան «լոմբարդ» բառի հայերեն տարբերակը. ինչ տեսք ունի հարցաթերթիկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեզվի պետական տեսչությունը ԱԺ պատգամավոր դառնալ ցանկացողների համար հատուկ թեստ է պատրաստել, որի միջոցով պիտի պարզվի՝ տվյալ թեկնածուն բավարար չափով տիրապետո՞ւմ է հայոց լեզվին, թե ոչ:

Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությունն, իհարկե, խոստումնալից է, եթե չլիներ մի նրբություն՝ որոշումը վերաբերելու է միայն այն թեկնածուներին, որոնք հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ չեն ունենա:

Արժե՞ր արդյոք նման որոշում կայացնել, դժվար է ասել՝ հաշվի առնելով այն փաստը, որ բոլոր թեկնածուները, միանշանակ, հայերենին տիրապետելու  հանգամանքը հավաստող ավարտական փաստաթուղթ կունենան: Առավել արդյունավետ կլիներ, եթե այն ներառեր  թե′ գործող պատգամավորներին, թե′ հավակնորդներին:

Պետք է խոստովանենք, որ նախաձեռնությունն ուշացած է: Սակայն եթե այն գործի դրվեր նախորդ ընտրություններին, ապա եւ նախագահությունը, եւ մնացյալ կազմն այլ տեսք կունենային:

Ողբերգությունն այն է, որ փաստաթղթերով գերազանց հայերենին տիրապետող մի շարք պատգամավորներ, որոնք հազիվ են երկու գրական բառ արտաբերում, մի քանի համալսարան են «ավարտել», սակայն քննություն չեն հանձնելու:

Եվ այսպես, ինչ պատկեր ունի հարցաշարը, որով պետք է քննություն հանձնեն, պայմանական ասած, հայերեն չիմացողները:

ArmLur.am-ը ամենայն պատասխանատվությամբ ուսումնասիրելով այն՝ առանձնացրեց, օբյեկտիվ գնահատմամբ, ամենադժվարները:

Առաջին առաջադրանքը վերաբերելու է ուղղագրությանը:

1. Համարակալված բառերում բաց թողած տառերը պատասխանների ո՞ր շարքում են ճիշտ նշված:

Քիչ հե-վում (1)` ու-իղ (2) իմ դիմաց, Արարատն է` մեր պատմության մեծ որ-ն (3) ու տա-ագիրը (4):

(1) ռ, (2) ղ, (3) բ, (4) ր

Ինչպես նկատեցիք՝ առաջադրանքներում արդեն իսկ գրված են ճիշտ պատասխանները, թերեւս օգնության եւ թեթեւ հուշման նպատակով: Ի դեպ, այլ տարբերակներ նշված չեն:

ԿԳՆ-ն, կարծես, ուղեցույց է տալիս թեկնածուներին, որպեսզի սովորեն մայրենի լեզուն եւ քննությունը հանձնելիս պատվով հաղթահարեն փորձությունը:

Հաջորդ խրթին հարցադրումը, որը Ուղղախոսություն բաժնում է, թերեւս, սա է՝

Ո՞ր բառում է ընդգծված ե-ն արտասանվում յէ.

– կարմրաերիզ

Կամ հետեւյալը՝

Ո՞ր նախադասության մեջ լեզվական սխալ կա:

– Պետական բոլոր մուծումները ձեռնարկության կողմից կատարվել է ժամանակից շուտ:

Տրված բառերից ո՞րն է տվյալ նախադասությանը համապատասխանում:

………………. իմացությունը պարտադիր է պետական կառավարման մարմիններում:

– Հայերենի

Ո՞րն է տրված օտար բառի հայերեն համարժեքը`

սայթ

– կայքէջ

Համաձայնե′ք՝ թեկնածուները սովորելու եւ սերտելու շատ բան, քիչ ժամանակ ունեն:




Լրահոս