Իրավական նոր փաստաթղթի շուրջ ՀՀ-­ԵՄ բանակցությունները եզրափակիչ փուլում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը և Եվրոպական Միությունը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններում մոտենում են եզրափակիչ փուլին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Եվրոպական Միության հետ մենք մեկնարկել ենք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, մինչ այսօր կայացել է բանակցությունների 9 փուլ: Հաջորդ փուլը նախատեսվում է փետրվարին: Կարծում եմ, որ մենք մոտենում ենք եզրափակիչ փուլին: Համարյա համաձայնեցված են ճնշող մեծամասնությունը այն դրույթների, որոնք ներառված են այդ փաստաթղթի մեջ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական մասով»,- ասաց նախարարը:

Էդվարդ Նալբանդյանը հավելեց, որ մոտակա օրերին Հայաստան կժամանի Եվրոպական Միության ընդլայնված պատվիրակություն, որի կազմում կլինեն նաև ՀՀ­ի հետ նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցողները: Նախարարը կարծիք հայտնեց, որ մոտ ապագայում հնարավորություն կունենան հայտարարել, որ ավարտին են հասցվելու բանակցությունները Եվրոպական Միության հետ:




Լրահոս