ՍԱՊԾ-ն Սպիտակում դադարեցրել է 11 անձի թունավորման պատճառ դարձած սննդի կետի գործունեությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները Սպիտակում 11 անձի թունավորման պատճառ դարձած «Թեժ կրակ» հանրային սննդի օբյեկտում առկա սննդամթերքից
(հումքից, քանի որ պատրաստված սննդից մնացորդ չի եղել) նմուշառումներ են կատարել և ուղարկել լաբորատոր փորձաքննության: «Արմենպրես»­ին ՍԱՊԾ­ից տեղեկացրին, որ տրվել է նշված ընկերության արտադրանքի
իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր. տնտեսավորող սուբյեկտի գործունեությունը դադարեցված է:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնը հունվարի 27-­ին ահազանգ էր ստացել այն մասին, որ «Սննդային տոքսիկոինֆեկցիա» նախնական ախտորոշմամբ Լոռու մարզի «Սպիտակի բժշկական կենտրոն» են ընդունվել Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք համայնքի 11 բնակիչ:

Նույն օրը՝ ահազանգն ստանալուց անմիջապես հետո, ՍԱՊԾ մարզային կենտրոնի մասնագետներն այցելել են նախ նշված բժշկական կենտրոն, ապա՝ «ԱՐԹՎԱՐԴ» ՍՊԸ և ՍՊԸ­ին պատկանող «Թեժ կրակ» անվանումով հանրային սննդի օբյեկտ, որտեղ և սնվել էին հոսպիտալացված անձինք:

«ԱՐԹՎԱՐԴ» ընկերության գործունեությունը ՍԱՊԾ­ն արդեն իսկ համարել էր բարձր ռիսկային՝ ընդգրկելովտնտեսավարողին 2017 թվականի ստուգումների տարեկան ծրագրում:

Դեպքի համակողմանի ուսումնասիրության և վտանգի աղբուրի բացահայտման նպատակով՝ ՍԱՊԾ մասնագետները համագործակցում են այլ գերատեսչությունների գործընկերների հետ:




Լրահոս