ՖՈՏՈ. Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած մեքենան դեռ չի վաճառվել. ինչ է պարզաբանում Արման Սահակյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունն աճուրդի էր հանել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասարկած զրահապատ «Mercedes» մեքենան: Ուշագրավ է, որ թանգարանային նմուշ հանդիսացող այս մեքենան, որը, որպես այդպիսին, կարելի է համարել նաև պատմական, հանվել է աճուրդի և  հայտնվել իրենցից ոչինչ չներկայացնող բազմաթիվ «ջարդոնների» կողքին:

Արման Սահակյան

ArmLur.am-ը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ փուլում է գտնվում ՀՀ առաջին նախագահին սպասարկած զրահապատ «Mercedes» մակնիշի մեքենան վաճառքի հանելու գործընթացը:

Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Դեռ չի վաճառվել: Սահմանված կարգով գործընթաց կա, որ պետք է անցնի, որից հետո նոր կներկայացվի աճուրդի: Մենք հիմա մի քանի տեղերից տեղեկատվություն ենք հավաքում` կապված իր փաստաթղթերի ու արտադրման տարեթվի հետ: Հարցումների պատասխանները ստանալուց հետո կկազմվի ելակետային տվյալներ ավտոմեքենայի, որից հետո կդրվի աճուրդի»:

ո

Լիդա Եղիազարյան




Լրահոս