Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան օրն է. ինչ իրադարձություններ են տեղի ունեցել փետրվարի 1-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1786 թվականի փետրվարի 1-ին է ծնվել Հովհաննես Նազարյանը՝ մշակութային գործիչ (մահացել է 1858):

1897-ի այս օրը ծնվել է նկարիչ Հովսեփ Կարալյանը:

1926-ին՝ ամերիկացի լուսանկարչուհի Վիվիան Մեյերը, ով հայտնի է դարձել միայն իր մահից հետո:

1937-ին՝ ռադիոէլեկտրոնիկայի բնագավառի գիտնական Կարեն Ղուլղազարյան: Նա տեխնիկական գիտությունների դոկտոր էր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր գյուտարար (մ.2002):

1984-ին՝ հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արարատ Առաքելյան:

2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: 4 տարի առաջ օրաթերթը հայտարարեց, որ լուսաբանելու է ողջ դաշտն այնպես, ինչպես կա: «Չունենք նախընտրելի եւ մերժելի կերպարներ, չենք առաջնորդվում «սիմպատիաներով» ու «անտիպատիաներով: Լինելու ենք հետեւողական մեր կողմից բարձրացված բոլոր խնդիրներին: Նաեւ խոստացանք, որ մեր թերթը հավատարիմ կմնա իր որդեգրած կարգախոսին՝ «Թերթ բոլորի եւ ամեն ինչի մասին», քանի որ մեր միակ պատվիրատուն լինելու է ընթերցողը: Հետադարձ նայելով անցած տարիներին՝ կարող ենք վստահ ասել, որ չենք շեղվել մեր նախանշած ուղուց: Մեր ընթերցողների կողմից մեզ հասցեագրված դիմումներն ու նամակները գրեթե անպատասխան չեն մնացել: Ավելին՝ հարյուրավոր քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրները լուծվել են: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք եւ շարունակելու ենք նույն ոգով աշխատել՝ անկախ նրանից, թե դա ում դուր կգա, ում՝ ոչ»:




Լրահոս