ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեխաներն անգիտակից վիճակում են տեղափոխվել հիվանդանոց. մանրամասներ Սպիտակում տեղի ունեցած թունավորման դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում օրեր առաջ բռնկված մասսայական թունավորման պատճառը, թերևս, հավի միսն է: Տուժածների պատմելով՝ եթե թունավորման պատճառը սոուսը լիներ, ապա հիվանդանոցում կհայտնվեին նաև խոզի մսով շաուրմա կերած քաղաքացիները:

Հիվանդներից երեք երեխա տեղափոխվել է նախ Սպիտակի բժշկական կենտրոն, այնուհետև արդեն գիշերը՝ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց՝ անգիտակից վիճակում: Փոքրիկների ու մյուս բոլոր տուժածների վիճակը ներկայումս գնահատվում է բավարար: Առաջիկա օրերին նրանք դուրս կգրվեն հիվանդանոցից: Հատկանշական է, որ թունավորված հիվանդները դրական են գնահատում «թեժ կրակ» սննդի արագ սպասարկման կետը, նշելով, որ երբևէ նման դեպք չի գրանցվել Սպիտակում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Էդվարդ Արզումանյան
Լոռի




Լրահոս