Բռնաբարության փորձի մեջ մեղադրվող 60-ամյա բժիշկը երևանցի է. մանրամասներ. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Երիտասարդ աղջկա բռնաբարության փորձի կասկածանքով  ձերբակալված Կապանի բժշկական կենտրոնի բժշկին մեղադրանք է առաջադրվել: Նա կալանավորվել է: Հայտնի է նաեւ, որ դեպքի պահին նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել, ինչն ավելի է ծանրացնում մեղադրանքը: Բժշկի վերաբերյալ որոշ տեղեկություններ մեզ հաջողվեց պարզել: Մասնավորապես, մեր արժանահավատ աղբյուրի համաձայն, բժիշկը՝ անեզթիոզոլոգը երեւանցի է: Նա վաթսուն տարեկանին մոտ տղամարդ է, ամուսնացած է, ունի չորս երեխա: Կապանում վարձով էր բնակվում կնոջ եւ երեխաների հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս