
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված 66-ամյա սոցապփոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին փոխարինող է գտնվել: Մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական 28-ամյա Աշոտ Մարգարյանը: Մինչ Կարեն Կարապետյանի օգնական նշանակվելը նա եղել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի օգնականը, «Լույս» հիմնադրամի կենսաթոշակառուներից է, արտերկրում ուսում ստացած:
Մեր տեղեկություններով, նրան գործուղում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ հաշմանդամների եւ այլ հարցերով սկանդալների մեջ հայտնված նախարարությունում «կարգ ու կանոն» հաստատելու, բարեփոխումների փաթեթ ներկայացնելու եւ նախարարական պաշտոնի պատրաստվելու համար»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: