
Ամեն առավոտ Արդշինինվեստբանկի Նոյեմբերյանի մասնաճյուղի առաջ մեծ հերթ է գոյանում: Լուսանկարն արվել է աշխատանքային օրվա ավարտին` ժամը 17-ին, սակայն հերթը, թեեւ ավելի փոքր մասշտաբով, դեռ կար: Սահմանամերձ քաղաքում առկա մյուս երկու բանկոմատները, որոնք պատկանում են Հայբիզնեսբանկին եւ Ագբա Կրեդիտ Ագրիկոլ բանկին, հաճախ չեն գործում, որովհետեւ ինկասատորները ժամանակին դրանք կանխիկով չեն «լիցքավորում»: Հայբիզնեսբանկը ընդհանրապես Նոյեմբերյանում մասնաճյուղ չունի, դրա բանկոմատն էլ է ուշացումներով հագեցվում: Մինչդեռ Նոյեմբերյանի տարածաշրջանի հարյուրավոր զինծառայողներ հենց այս բանկի կրեդիտ քարտերով են ստանում իրենց աշխատավարձը: Ամեն ամիս նրանք, Արդշինինվեստբանկի բանկոմատից ռոճիկը ստանալով, որպես տոկոս, այդ բանկին գումարներ են թողնում: Եթե Հայբիզնեսբանկի բանկոմատը գործեր, զինծառայողները տոկոսներ չէին վճարի Արդշինինվեստբանկին, քանի որ նրանց տրված կրեդիտ քարտերը այդ բանկն է թողարկել:ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ