
ԵՄ-ն շարունակելու է իր աջակցությունը ՀՀ կառավարության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ջանքերին կոռուպցիայի դեմ պայքարում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Այս տարին հնարավորություն է կատարելու մեկ քայլ առաջ: Սա գալիս է նրանից, որ ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է դրել կոռուպցիայի դեմ պայքարը, ընդունվել են մի շարք իրավական նախաձեռնություններ, ձեռնարկվել են համապատասխան միջոցներ` ներդնելու անհրաժեշտ գործիքներ կոռուպցիայի դեմ պայքարում»,– ասաց նա:
Նրա խոսքով` այս ծրագրի հռչակումը խիստ կարեւոր է ԵՄ-ի համար, սակայն կարեւոր են նաեւ կոնկրետ նախաձեռնությունները՝ այդ թվում՝ օրենսդրական մակարդակով:
«Մենք լրջորեն համոզված ենք, որ Հայաստանը կշահի կոռուպցիայի դեմ պայքարում, եթե տարանջատի բիզնեսն ու քաղաքականությունը»,-հավելեց նա: