Երևանում բախվել են 9 համարի տրոլեյբուսը և 259 համարի ավտոբուսը. երկու ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում իրար են բախվել 9 համարի տրոլեյբուսն ու 259 համարի ավտոբուսը, որի հետևանքով 2 քաղաքացի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

ArmLur.am-ը հիվանդանոցից տեղեկացավ, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 կին, նրանք մարմնական լուրջ վնասվածքներ չունեն: Այս պահին ամբուլատոր բուժօգնություն  են ստանում, որից հետո դուրս կգրվեն հիվանդանոցից:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի:

 




Լրահոս