ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկան Հայոց ցեղասպանությունը համեմատել է ԽՍՀՄ-ում կազակների ոչնչացման հետ:
Պատմելով իր ընտանիքի պատմության մասին՝ Չայկան նշել է, որ հայրական կողմից իր նախնիները եղել են Զապորոժյեի կազակներ, որոնց պատմությունն իրեն հաջողվել է վերականգնել 1756թ.-ից:
«Մենք հաճախ ենք լսում հայ ժողովրդի ցեղասպանության մասին, երբ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն մարդ սպանվեց: Միևնույն ժամանակ, 1,5-ից մինչև 2 միլիոն կազակ սպանվեց ԽՍՀՄ-ում: Ահա այդպիսի կազակական ցեղասպանություն»,-ասել է ՌԴ գլխավոր դատախազը ՏԱՍՍ-ի հարցազրույցում:
Յուրի Չայկան ՌԴ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվել է 2006թ. հունիսին: Մինչև այդ 7 տարի եղել է ՌԴ արդարադատության նախարար: