ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը վերաբացվել է:
Հիշեցնենք՝ ArmLur.am-ը դեռեւս հունվարի 17-ին էր գրել, որ Կառավարությունը պատրաստվում է էջ բացել Կարեն Կարապետյանի համար: Մասնավորապես, հայտնել էինք, որ այդկերպ գործադիրը նպատակ ունի գովազդելու վարչապետին:
Ուսումնասիրելով արդեն իսկ գոյություն ունեցող էջը՝ նկատելի է, որ այնտեղ տեղադրված են հիմնականում Կարեն Կարապետյանի հնչեցրած մտքերը, նրա ելույթները, աշխատանքային հանդիպումները:
«2017 թվականը ես տեսնում եմ ախտորոշման, կառավարության մեխանիզմների հստակեցման, ստաբիլացման և սանիտարիզացիայի տարի»,- ասվում է գրառումներից մեկում: