Ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերին. ԱՄՆ պետքարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու համար Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների հետ աշխատելու պատրաստակամության մասին:

Պատասխանելով ամերիկացի սենատոր Էդ Մարքեի՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին հարցին, Թիլերսոնն ասել է. «Ես կաշխատեմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ երկարատև, խաղաղ լուծում գտնելու նպատակով, որը կապահովի տարածաշրջանում կայունությունն ու բարեկեցությունը: Վստահության ստեղծումը պետք է այդ գործընթացի առաջին քայլը լինի»:

Նրա խոսքով՝ ԼՂ «սառեցված» կոնֆլիկտը սպառնում է ԱՄՆ ազգային անվտանգության շահերին, գրում է Asbarez պարբերականը՝ հրապարակելով ExxonMobile նավթային ընկերության նախկին ղեկավարի հայտարարությունը:

Նրա թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում հաստատվել էր հունվարի 23-ին ԱՄՆ Կոնգրեսի կողմից:




Լրահոս