ՌԴ օմբուդսմենն անթույլատրելի է համարում բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ օմբուդսմեն Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանին, հաղորդում է օմբուդսմենի կայքէջը:

«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի ու Բելառուսիայի միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի հանձնումը Ադրբեջանական Հանրապետությանը»,- ասել է նա:

Նրա խոսքով` դա ուղղակի ամրագրված է ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի առաջին մասում՝ «Ռուսաստանյան Դաշնության քաղաքացին չի կարող արտաքսվել Ռուսաստանյան Դաշնության սահմաններից դուրս կամ հանձնվել այլ պետության»:

«Իմ դիրքորոշման պաշտպանությունը ես ստացել եմ Ռուսաստանի ԱԳՆ-ում և այլ պրոֆիլային գերատեսչություններում»,- հավելել է նա:




Լրահոս