
Վրացիները Թբիլիսիում կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով բացահայտել «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մասնարամասները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բողոքի ակցիային մասնակցել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներն ու նրա կողմնակիցները:
«Գլխավոր պատճառը, որի համար մենք այսօր հավաքվել ենք, հիշեցնում է կառավարությանը իր պարտավորությունների մասին: Կառավարությունը պարտավոր է հնչեցնել բանակցությունների բոլոր մանրամասները»,-լրագրողներին հայտնել է ակցիայի մասնակից Վախթանգ Բերիձեն:
Ակցիայի մասնակիցներից մեկն անընդունելի է անվանել այն, որ «հասարակությունը տեղեկացված չէ, թե որքան գումար է ստանում Վրաստանը մեկ խորանարդ մետր գազի տարանցման դիմաց»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ վրացական կողմը չի կարող բացահայտել Հայաստան ռուսական գազի տարանցման հարցով «Գազպրոմ»-ի հետ կնքած համաձայնագրի մանրամասները: