Մեր օրգանիզմը բարդ մեխանիզմ է, որը մշտապես ազդանշաններ է ուղարկում ներքին օրգանների աշխատանքում եղած խնդիրների մասին: Սակայն մենք հաճախ անտեսում ենք այդ ազդանշանները:
Աչքերի տակի մուգ շրջանակներ
Մուգ շրջանակները կարող են հայտնվել անքնության պատճառով, բժիշկները խորհուրդ են տալիս քնել օրական առնվազն 7-8 ժամ: Սակայն դա կարող է լինել նաև անեմիայի (սակավարյունության) հետևանքով, երբ օրգանիզմում քիչ էրիթրոցիտներ են արտադրվում, որի պատճառով աչքերի տակի մաշկը սկսում է մգանալ:
Մատների գույնի փոփոխություն
Եթե նկատում եք, որ ձեր մատները հաճախ են փոխում գույնը, օրինակ՝ դեղնում, դա հենց այնպես չէ: Դա Ռեյնոյի հիվանդություն է, որի ժամանակ սառը ջերմաստիճանը արյունատար անոթների սպազմ է առաջացնում, ինչը հանգեցնում է գույնի փոփոխությանը:
Ցրված պատկեր
Եթե ձեր աչքերը հաճախ են հոգնում և նկատում եք, որ վատ եք տեսնում, օրինակ, ճանապարհային նշանները նորմալ հեռավորության վրա, հավանաբար, ձեզ մոտ կարճատեսություն կամ աստիգմատիզմ է զարգանում:
«ճանճեր» աչքերի առաջ
Դրանք կարող են ցանկացած տեսք ունենալ. կետերի կամ գծերի: Հայտնվում են հանկարծակի, հատկապես վառ լույսի ժամանակ: Եթե այն չի անցնում մեկ շաբաթվա ընթացքում, ապա դիմեք ակնաբույժի: Այն կարող է տեսողական լուրջ խնդիրների պատճառ լինել:
«Երաժշտություն» որովայնի մեջ
Դա կապված է աղիների գործունեության հետ: Եթե դա հազվադեպ է տեղի ունենում, վախենալ պետք չէ: Սակայն եթե հաճախ է լինում, դիմեք բժշկի:
Մաշկի չորացում
Դա վիտամինների պակասի մասին ազդանշան է: Լիարժեք սնունդը արագ վերականգնում է մաշկը: Եթե չորությունն ուղեկցվում է քորով, ապա առանց մտածելու պետք է բժիշկի դիմել: Հնարավոր է, որ դա սնկային հիվանդություն լինի:
Համի մասնակի կորուստ
Համի ընկալման կորուստը տեղի է ունենում նյարդային համակարգի խախտման հետևանքով: Սակայն հաճախ կարող է վիրուսային վարակների հետևանք լինել:
Աչքի թրթռոց
Աչքի թրթռոցը կարող է խոսել աչքի գերլարվածության մասին: Դրանից ազատվելու համար անհրաժեշտ է սառը թաց բամբակ դնել աչքի վրա: Եթե դա չի օգնում, ապա պետք է դիմել նյարդաբանի:
Զրնգոց կանջների մեջ
Շատերը դրան ուշադրություն չեն դարձնում: Սակայն մշտական զրնգոցը կարող է պաթոլոգիական վիճակի պատճառ լինել: Սակայն ամենատարածված պատճառը մշտական աղմուկի ազդեցությունն է՝ կապված պրոֆեսիոնալ գործունեության հետ:
Ուսի մկանի տեղաշարժում
Դա կարող է սպորտով զբաղվելու արդունք լինել, սակայն վտանգավոր է և կարող է վնասվածքների հանգեցնել: