Մոսվկա-Երևան ինքնաթիռն օդաչուի շնորհիվ խուսափել է ավիաաղետից, գրում է Rusarminfo-ն:
Փետրվարի 1-ի առավոտյան «Յութեյր» ավիաընկերության «Բոինգ-737» ինքնաթիռը, որն իրականացնում էր Մոսկվա-Երևան չվերթը, չի կարողացել մեկնել նշանակման կետ. թռիչքին պատրաստվելու ժամանակ օդաչուն հայտնել է ինքնաթիռում կրիտիկական իրավիճակի մասին:
Թռիչքի չեղարկման պատճառ է դարձել հետևի թևի փականների անսարքությունը: Թռիչքի ուղևորներին մեկ այլ ինքնաթիռ է տրամադրվել: «Շերեմետևո» օդանավակայանի տեխնիկական ծառայություններն ինքնաթիռի ստուգում են անցկացնում:
Ավիաընկերությունից ArmLur.am-ին հայտնեցին, որ իրականում ուշացում չի եղել: 15:00-ին Մոսկվայից Երեւան ժամանած ինքնաթիռը հետադարձ չվերթ է կատարել: