
Անգլիական «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Ուոտֆորդից» կրած պարտությունը (1:2) :
«Ակնհայտ է, որ մենք պարտություն կրեցինք մի խաղում, որտեղ չպետք է պարտվեինք: Մեր բախտը չբերեց առաջին գոլի իրավիճակում: Երկրորդ խաղակեսում տիրում էինք նախաձեռնությանը, բայց հաջողությունը չէր հերիքում: Կորցրինք միավորներ և պետք է փորձենք պատասխանել հաջորդ խաղում»,-ասել է նա: