
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան հայտարարել է, որ այսուհետ Սպիտակ տան ներկայացուցիչները ելույթ չեն ունենա CNN-ի եթերում:
Փորձագետները դա կապում են Թրամփի այն հայտարարության հետ, որ հեռուստաալիքը «ֆեյք» լուրեր է տարածում:
«Մենք իմաստ չենք տեսնում այնտեղ առաջ քաշել մեր օրակարգը»,-հայտնել է պաշտոնյաներից մեկը՝ ընդգծելով, որ CNN-ը դրա համար հարմար հարթակ չէ: