ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին Trend-ին հայտնել է ամերիկացի նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:
«Ներկա պահին մենք մյուս համանախագահների հետ աշխատում ենք օպտիմալ պահ գտնել ԱԳՆ ղեկավարների հանդիպումը կազմակերպելու համար, ինչպես նաև հարմար ժամանակ՝ տարածաշրջան հաջորդ այցի համար»,-ասել է Հոգլանդը:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան և Ադրբեջան հնարավոր այցերին: