ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ համախմբվող կուսակցություններից, քաղաքական գործիչներից եւ հասարակական կազմակերպություններից կազմված դաշինքը դեռեւս չի հստակեցրել, թե ինչ անունով եւ կարգախոսով են մասնակցելու խորհրդարանական ընտրություններին:
Հարցի առնչությամբ «Համախմբում» կուսակցության մամուլի խոսնակ Արեգնազ Մանուկյանը տեղեկացրեց. «Դաշինքի անունը դեռ հայտնի չէ, որովհետեւ բանակցությունները դեռ ընթանում են տարբեր անհատների, հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, այսինքն մինչեւ վերջնական տեսքը մենք չունենանք անունը չենք որոշի»: