ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձավ Արցախի հերոս, ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասին հայտարարությանը:
Հիշեցնենք՝ Ս. Օհանյանի՝ դաշինք կազմելու մասին հայտարարություն անելուն անդրադառնալով՝ Վ. Բալասանյանն ասել էր. «Դա շատ վտանգավոր է, քանի որ ոչ մի մարդ, առավել եւս ուժային նախկին ղեկավար, իրավունք չունի նման վերաբերմունք ցուցաբերել, ինչպես բարոյական կամ պաշտոնական տեսանկյունից, այնպես էլ որպես պատերազմական գործողություններին մասնակցած մարդ»:
Գառնիկ Իսագուլյանի գնահատմամբ՝ Վ. Բալասանյանի խոսքերն իրենցից վտանգ չեն ներկայացնում:
Մեզ հետ զրույցում Իսագուլյանն անդրադարձավ նաեւ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը, Հայաստանի ներքաղաքական վիճակին, իր ծրագրերին:
Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Տաթեւ Հարությունյան, Հովսեփ Հովսեփյան