«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Քանի որ բոլոր հին ու մոռացված դեմքերը վերակենդանանում են, Սեւանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին՝ Ուդոյին հարցրինք ընտրություններին իր առաջադրվելու հավանականության մասին, նա ասաց․ «Չնայած մի երկու տեղից առաջարկ եմ ստացել, բայց մերժել եմ, անկեղծ՝ հոգնել եմ, ուզում եմ հանգստանալ»։
Իսկ «տակի՞ց» էլ չեք աջակցի Ծառուկյան-Աբրահամյան տանդեմին, մանավանդ որ Հովիկ Աբրահամյանի «քիփն» եք։ «Հիմա էլ եմ Աբրահամյանի հետ մոտ, բայց չի լինի նման բան»։ Ապա խոսքն արժանահավատ դարձնելու համար ասաց, որ տեղափոխվել է՝ Երեւանում է ապրում, մարզում հազվադեպ է լինում։ Հիշեցնենք, որ Ռ․ Ղուկասյանն անցած աշնանը քաղաքապետի ընտրություններում չստացավ հարազատ կուսակցության աջակցությունը եւ պարտվեց մրցակցին։ Անգամ խոսեց, թե իշխանությունն ընտրակաշառք է բաժանել, դիմեց վարչական դատարան, բայց մերժվեց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: