ՖՈՏՈ. «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալի համար բերված թթվասերի մեջ դեղահաբ ու կանեփանման զանգված են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից ArmLur.am-ը տեղեկանում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, քաղաքացի Կ. Ս.-ի կողմից դատապարտյալ Վ. Ն.-ի համար բերված հանձնուքի թթվասերի տարայի միջից հայտնաբերել և առգրավել են պոլիէթիլենային փաթեթ, որում առկա էր «PGN 300» գրառմամբ երկու դեղապատիճ և մանրեցված կանեփանման զանգված:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր, կատարվում է հետաքննություն:




Լրահոս