
ExxonMobil նավթագազային կորպորացիայի նախկին ղեկավար Ռեքս Թիլերսոնը երդվել է որպես պետքարտուղար, փոխանցում է BBC-ն:
Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, արարողությունն անցկացրել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
Ավելի վաղ Սենատը պաշտոնապես հաստատել էր Թիլերսոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում՝ 56 կողմ, 43 դեմ ձայների հարաբերակցությամբ: