
Սպիտակ տունը և Մեխիկոն հերքել են ԶԼՄ-ների տարածած հաղորդագրություններն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Նյետոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ սպառնացել է զորքեր ուղարկել Մեքսիկա, փոխանցում է BBC-ն:
Մեքսիկայի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Թրամփը իր դժգոհությունն է հայտնել հարգալից ձևով, սակայն չի սպառնացել զորքեր ուղարկել:
Ավելի վաղ Associated Press գործակալությունը հայտնել էր, որ երկու երկրների առաջնորդների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը սպառնացել է միջամտել Մեքսիկայի ներքին գործերին այն բանի պատճառով, որ մեքսիկական իշխանությունները չեն կարողանում լուծել նարկոկարտելներից «վատ տղաների» հարցերը: