
Ամերիկյան Դելավեր նահանգի Սմիրնա քաղաքում բանտարկյալները բողոքի ալիք են բարձրացրել և 4 մարդու գերի վերցրել, փոխանցում է BBC-ն:
Նրանցից երկուսին բանտարկյալներն ավելի ուշ ազատ են արձակել:
Բանտարկյալներից մեկը կապ է հաստատել News Journal թերթի լրագրողի հետ և հայտնել, որ պատանդառության պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է:
«Պատճառն այն ամենն է, ինչը նա արել է: Այն, ինչ նա անում է այժմ: Մենք գիտենք, որ բանտում ամեն ինչ կփոխվի դեպի վատը»,-ասել է բանտարկյալը:
Բանտարկյալներից մեկը թերթի լրագրողին հայտնել է, որ իրենք պահանջում են «արդյունավետ պայմաններ նրանց համար, ովքեր գտնվում են բանտում»:
Հաղորդվում է, որ այժմ ոստիկանները բանակցություններ են վարում բանտարկյալների հետ: