
2 ուկրաինացի զինծառայող է զոհվել, ևս 14-ը վիրավորվել է Դոնբասում շարունակվող մարտերի ընթացքում: Այս մասին, ինչպես հայտնում է Gazeta-ն, հայտարարել են ուկրաինացի զինծառայողները:
Դոնբասում ուկրաինական ռազմական օպերացիայի շտաբի հայտարարության մեջ ասվում է, որ կրակոցներ են հնչել Ավդեևկայում, որի ընթացքում օգտագործվել են «Գրադ» կայանքներ և տանկեր, կրակոցներ են հնչել Մարիուպոլի ուղղությամբ:
Շտաբում հայտնել են նաև, որ ինքնահռչակ Դոնեցկի հանրապետությունում մի քանի անգամ փորձել են հարձակում գործել, սակայն այդ փորձերը կանխվել են: