
Ինչպես արդեն հայտնել էինք` այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ ՀՀ ՊՆ համարանիշներով Урал մակնիշի ավտոմեքենան Կապանի տարածաշրջանի Գեղի գյուղից դեպի Չարքանդ կամուրջ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը։
ArmLur.am-ը զրուցեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչպես է զինծառայողների վիճակը: Ի պատասխան մեր հարցադրմանը, Հովհաննիսյանը նշեց, որ զինծառայողների վիճակը նորմալ է, հոսպիտալացվածներ չկան:
Հարցին՝ ի՞նչը կարող էր պատճառ հանդիսանալ վթարի, ՊՆ մամուլի խոսնակը հայտնեց, որ ուսումնասիրություններ են կատարվում: