
Բելառուսը պատրաստվում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ): Այս մասին հայտնում է ռուսական Regnum գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Բելառուսը կարող է դուրս գալ նաև Ռուսաստանի հետ միութենական պետության կազմից: Պարբերականի աղբյուրը հավելել է, որ այդ առթիվ Մոսկվան «աղմկալի հայտարարություններ չի անի»:
Աղբյուրը պատմել է, որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում «բելառուս ժողովուրդը մշտապես եղբայրական կհամարվի՝ անկախ քաղաքական դիրքորոշումից»:
Նախօրեին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի և Բելառուսի սահմանին սահմանային գոտի է հայտնվել: Համապատասխան հրամանն արձակել է Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Գործակալությունը նշում է, որ ԱԴԾ-ում չեն մեկնաբանել այդ որոշումը: