
ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը։
Մեկ այլ հրամանով, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության գնդապետ Ռոբերտ Նավասարդյանը, իսկ Արմավիր ոստիկանության բաժնի պետի պաշտոնում է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Դավիթ Սարգսյանը: