
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջարկը և ոչ կուսակցականի կարգավիճակով կընդգրկվի ՀՀԿ-ի Շիրակի մարզի ռեյտինգային ցուցակում: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Սոցիալապես ամենածանր պայմաններում գտնվող Շիրակի մարզից պատգամավոր ընտրվելն ինքնանպատակ չէ: Իմ գործունեության տասնամյա փորձն ապացուցում է, որ քաղաքական ճանապարհ պետք է անցնել այնպիսի ուժի հետ, որի հնարավորություններն ու միջոցները կկարողանաս ծառայեցնել մարզին ու քաղաքին»,- նշել է նա: