ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը զավթում է Իրաքը, որում Վաշինգտոնը տրիլիոնավոր միջոցներ է ներդրել, փոխանցում է Lenta-ն:
«Դա վաղուց ակնհայտ էր»,-թվիթերում գրել է ԱՄՆ նախագահը:
2003թ. ԱՄՆ-ն ներխուժեց Իրաք և տապալեց նախագահ Սադամ Հուսեյնի ռեժիմը: Ավելի ուշ ամերիկյան զորքերի հիմնական մասը դուրս բերվեց երկրից: Այդ պահից երկրում կենտրոնական իշխանություն փաստացի չկա, կառավարությունը կորցրել է վերահսկողությունը մի շարք տարածքներում:
Թեհրանը Բաղդադում ազդեցություն ունի այն առումով, որ Իրաքի բնակչության զգալի մասը կազմում են շիիթները: ԱՄՆ-ն 1979թ. իսլամական հեղափոխության պահից Իրանին մրցակից է համարում: