
Բրյուսելում կայացած լիագումար նիստի ժամանակ Եվրախորհրդարանը քվեարկել է Վրաստանի հետ վիզաների չեղարկման օգտին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԵԽ զեկուցող Մարիա Գաբրիեն ավելի վաղ կոչ է արել Եվրամիությանը առանց հապաղելու հավանություն տալ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի անցման մասին որոշամը, որպեսզի Եվրախորհրդարանը հաստատի այն փետրվարին:
Այժմ Վրաստանի համար վիզային ռեժիմի չեղարկումը պետք է հաստատի Եվրամիության Խորհուրդը: Որոշումն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակումից հետո: