Երբ խոսքը խառնվածքի մասին է, հաճախ ենթադրում են մի շարք հոգեբանական նշաններ. խորությունը, էմոցիաների կայունությունը, էներգետիկան, անհատական առանձնահատկությունները:
Այդ հարցով կան բազմաթիվ հետազոտություններ: Ճապոնացիներն ու կորեացիները, օրինակ, պնդում են, որ արյան խմբով կարելի է որոշել մարդու խառնվածքի առանձնահատկությունները:
I խումբ
Այս խմբի կանայք եսասեր են: Տղամարդկանց հետ հարաբերություններում չափազանց խանդոտ են և կրքոտ: Նրանք փորձում են վերահսկել իրենց ընտրյալներին: Այնպես որ տղամարդը, ով մտածում է այլ ուղղությամբ գնալ, քիչ հավանական է, որ իրականացնի իր պլանները: Հանգիստ բնավորությամբ տղամարդիկ նրանց հոգնեցնում են:
II խումբ
Այս խմբի կանայք առանձնանում են հանդուրժողականությամբ և հանգստությամբ: Նրանք ընկերասեր են և կարգապահ: Նրանց համար կարևորը հարմարավետությունն է, չեն սիրում կոնֆլիկտային իրավիճակներ: Միևնույն ժամանակ, նրանք ուղղամիտ են և նյարդային: Սիրային հարաբերություններում այդ կանայք երկչոտ են և ամաչկոտ: Նրանք իդեալական կողակիցներ են:
III խումբ
Այս կանայք տարբերվում են բնավորության ճկունությամբ. հիանալի հաղթահարում են մենակությունը, իսկ մեծ կոլեկտիվում իրենց զգում են՝ ինչպես ձուկը ջրում: Չեն սիրում ո՛չ ղեկավարել, ո՛չ ենթարկվել: Նրանց հաջողվում է շահող դուրս գալ ցանկացած իրավիճակում՝ ընդ որում պահպանելով անկախությունը: Հակառակ սեռի շատ ընկերներ ունեն:
IV խումբ
Այս խմբի ներկայացուցիչները հավասարակշռված են, հարգալից և անկեղծ: Ընդ որում, նրանց համար դժվար է ցանկացած որոշում կայացնել, նրանք կասկածամիտ են: Նրանց շատ են սիրում, սակայն երբեմն լավ չեն ճանաչում: Սիրային հարաբերություններում այս կանայք շատ անկեղծ են: