
Փետրվարի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուժային կառույցների 16 գեներալների է պաշտոնանկ արել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Մասնավորապես, պաշտոնանկ են արվել ԱԻՆ, ՆԳՆ և Քննչական կոմիտեի գեներալներ:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Կադրային փոփոխությունների պատճառները չեն հաղորդվում: