Մոռացկոտություն, ցրվածություն…և մի շարք այլ խնդիրներ, որոնք առաջանում են, երբ քնելուց առաջ սմարթֆոն ենք օգտագործում: Առաջին հայացքից անվնաս երևույթներ, որոնք իրականում կարող են բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի համար:Այս առումով կան գիտական հետազոտություններ:
Հեռախոսը լիարժեք քնի թշնամին է
«Հեռախոսի պատճառով զգալիորեն վատանում է քնի որակը»,-համոզմուքն է հայտնում Կալիֆոռնիայի համալսարանի դոկտոր Դեն Սիգելը:
Ինչպե՞ս է քնի պակասությունն ազդում օրգանիզմի վրա
Օրգանիզմին լիարժեք քնի համար 7-9 ժամ է հարկավոր: Եթե մենք ամեն օր չենք հասցնում բավարար քուն ստանալ, նեյրոնների խախտում է տեղի ունենում: Դրա արդյունքում վատանում է հիշողությունը, նվազում կենտրոնանալու և խնդիրները լուծելու ունակությունը, նվազում է դիմադրողականությունն ու մարմինը սկսում է արագ ծերանալ:
Ինչպես նաև քնի պակասը հանգեցնում է նրան, որ օրգանիզմում դանդաղում է նյութափոխանակությունը, մեծանում է ախորժակը, որն էլ հանգեցնում քաշի ավելացմանը:
Քնելիս առաջ առնվազն մեկ ժամ առաջ հեռախոս մի օգտագործեք: Եվ թող գիշերը բարի լինի: