ՖՈՏՈ. Հայտնի իրերի վրա առկա գաղտնիքներ, որոնց գոյության մասին չէիք էլ կարող կասկածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախ այնքան ենք սովորում տեսնել որոշ ամենօրյա իրեր, որ դադարում ենք ուշադրություն դարձնել մանրուքների վրա: Սակայն երբեմն դրանց հետևում կարող են գաղտնիքներ կամ հետաքրքիր պատմություններ թաքնված լինել:

Իսկ ինչի՞ համար են դրանք նախատեսված.

Տրամվայի առեղծվածային զիգզագը

Տրամվայի տանիքին հոսանքի ընդունիչ է առկա: Դրա վերևի հատվածը հատվում է մետաղալարի հետ և շարժման ընթացքում քրքրվում, և որպեսզի այն չշփվի մեկ հատվածում, լարը տեղադրվում է ոչ թե ճանապարհի երկայնքով, այլ փոքր զիգզագներով:

Ո՞վ է սպանել թագավորին

Հայտնի ֆրանսիական քարտերում սրտի թագավորը բավականին տարօրինակ պատկեր ունի: Կան մի քանի վարկածներ.

Ըստ առաջին վարկածի՝ թագավորը գլխի հետևում կացին է պահում: Հետագայում քարտերի պատճենման պատճառով կացինը «կորել է», և վերածվել թրի:Մյուս վարկածի համաձայն՝ թագավորը Կառլ VII-ն էր (Ֆրանսիայի թագավորը): Նա վախենում էր, որ իրեն կթունավորեն, և գլխի հետևում պահած թրով սպանում է ինքն իրեն: Երրորդ վարկածի համաձայն՝ դա Այաքս Մեծն էր, ով չհասնելով իր սիրեցյալին՝ ինքնասպան է լինում թրի միջոցով:

Մեծ Բրիտանիայի հուսալի վահանը

Եթե բրիտանական մետաղադրամները դասավորել 1, 2, 5,10, 20, 50 պենսներով, ապա դրանք կկազմեն՝ «Մեծ Բրիտանիայի հուսալի վահան»: Իսկ ահա 1 ֆունտի վրա այն պատկերված է ամբողջությամբ:

Պիտակի վրայի խորհրդանիշ՝ բաց տարրա

Բաց տարրան նշանակում է ժամկետը, որի ընթացքում մթերքը կարելի է օգտագործել՝ սկսած բացելու պահից:

Ազատության արձանի թագը

Թագն ունի 7 «փշեր», որոնք խորհրդանշում են 7 մայրցամաքներն ու ծովերը:

Դատարկ էջեր գրքերի մեջ

Սովորաբար գրքերի համար էջերը տպագրվում են ոչ մեծ թղթերի թերթերի վրա: Այդ իսկ պատճառով եթե ստեղծագործությունը չի տեղավորվում, ապա ավելորդ էջերը դատարկ են մնում:

Գույնզգույն ատամի մածուկ

Գույներից յուրաքանչյուրն իր նշանակությունն ունի:

-Սպիտակը՝ ամենակարևորն է: Այն պարունակում է էլեմենտներ, որոնք օգնում են հեռացնել ատամնափառն ու սպիտակեցնել ատամները:

-Կապույտը (կամ կանաչ) պատասխանում է շնչառության համար:

-Իսկ կարմիրը ամրապնդում է լնդերը:




Լրահոս