ԱԺ Էթիկայի հանձնաժողովը 3 անգամ քննարկել է Առաքել Մովսիսյանի վարքը, 2 անգամ` Մհեր Սեդրակյանի. զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ 10 նստաշրջանի ընթացքում էթիկայի հանձնաժողովը գումարել է 51 նիստ, ստացել  32 դիմում, որից սակայն կեսից ավելին վարույթ չի ընդունել: Այս մասին նշվեց այսօր «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը:

«5 դիմում կարճվել է, մեկն էլ՝ կասեցրել: Միայն դիմումների կեսն են քննվել:  20 դիմում եղել է 2-3-րդ նստաշրջաններում, 2 կամ 3 դիմում եղել է հաջորդ նստաշրջաններում, իսկ 7-րդ նստաշրջանում ընդհանրապես պարապուրդի են մատնվել, դիմում չեն ստացել»,-ասաց նա:

Նրա խոսքով` դիմումների կեսը հանձնաժողովին ուղղվել է հասարակական կազմակերպություններից:  «Հանձնաժողովը 4 տարվա ընթացքում 7 անգամ էթիկայի կանոնների խախտում է արձանագրել, և 3 անգամ քննարկվել է Առաքել Մովսիսյանի վարքը, 2 անգամ անգամ Մհեր Սեդրակյանի, 1 անգամ՝ Սամվել Ալեքսանյանի: Մի որոշում էլ վերաբերել է ուրիշի փոխարեն քվեարկած 7 պատգամավորի»,-հավելեց նա:




Լրահոս