Դադարեցվել է միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017թ. փետրվարի 2-ից դադարեցվել է Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 53 երթուղու աշխատանքը՝ երթուղին սպասարկող կազմակերպության կողմից սպասարկման իրավունքից հրաժարվելու պատճառով։ Նշված երթուղին փոխարինվել է ավտոբուսային հ. 4 երթուղով (Ջրվեժ – Վերին Չարբախ)՝ հետևյալ ուղեգծով.

Ջրվեժ (սկ.) – Քոչինյան – Բագրևանդի – Մոլդովական – Գայի 1-ին – Ստեփանյան փողոցներ – Գայի պողոտա – Մուրադյան – Դ. Բեկի – Ռոստովյան – Գ. Նժդեհի փողոցներ – Արշակունյաց – Բագրատունյաց պողոտաներ – Գ. Նժդեհի հր. – Բագրատունյաց պող. – Չեխովի – Արտաշիսյան – Հ. Հովհաննիսյան փողոցներ – Վերին Չարբախ (վկ.):

Հետադարձը` նույն երթուղով՝ մինչև Գ. Նժդեհի հր. – Գ. Նժդեհի – Ռոստովյան փողոցներ, շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Միաժամանակ հայտնում ենք, որ ավտոբուսային հ. 4 երթուղին սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում կատարվում է վարորդների հավաքագրում՝ նշված երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսներում աշխատելու համար (հեռ.՝ 011674420, 011674460)։

Երևանի քաղաքապետարան




Լրահոս