![](https://armlur.am/wp-content/uploads/2014/10/lempard.jpg)
Լոնդոնի «Չելսի»-ի և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
Նշենք, որ նա երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, չորս անգամ նվաճել երկրի գավաթը, մեկ անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում: Լեմպարդը «Չելսիի» պատմության լավագույն ռմբարկուն է` անցկացրած 648 խաղում դառնալով 211 գոլի հեղինակ: